Տաջիկստանը ԱՊՀ-ում նախագահելու է 2011 թվականին, երբ նշվելու է այդ կազմակերպության 20-ամյակը: Տաջիկստանը մտադիր է, առաջին հերթին, բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը, աջակցել ԱՊՀ երկրների տնտեսություններին, ինչպես նաեւ կարգավորել սոցիալական ու աշխատանքային հարաբերություններն ԱՊՀ շրջանակում: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Այն, որ ԱՊՀ նախագահությունը հաջորդ տարի անցնում է Տաջիկստանին, կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: