«Հայաստանի ինտերնետ-համայնք» ՀԿ-ն (ISOC) երկրի պաշտոնյաների համար համացանցային անվտանգության դասընթացներ է անցկացնելու։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը, որը մասնակցել է համացանցի կառավարման թեմայով «ArmIGF – 2017» ֆորումում։

Նրա խոսքով՝ միջին օղակի պետծառայողներին կպատմեն, թե որ տվյալները չի կարելի թողնել համացանցում ու որ ռեսուրսներն է նախընտրելի չայցելել։Մասնավորապես, էլեկտրոնային փոստի հարցն այդքան հեշտ չէ, որքան թվում է։ Շատերը նաեւ գործնական նամակագրության համար են օգտագործում են բոլորի համար հասանելի մեյլ- սերվերներ ։ Բայց այդ դեպքում պետությունը հնարավորություն չունի արխիվացնել ծառայողական նամակագրությունը։ Դրա համար էլ պետք է հստակ հասցեներով տարանջատել անձնական ու ծառայողական նամակագրությունը ։