Իրանի գերագույն դատարանը հաստատել է վերաքննիչ դատարանի որոշումը, որով Իրանի 25-ամյա Մոջաբա անունով մի քաղաքացու դատապարտել էին ծծմբաթթվի միջոցով կուրացման:
Նման վճիռ է կայացվել, որովհետեւ այդ մարդն իր կնոջ սիրեկանին կուրացրել է նույն եղանակով: Նա ծծմբաթթու է լցրել տաքսու վարորդի վրա, ով սիրավեպ է ունեցել իր կնոջ հետ: Մահմեդական դատարանը որոշել է Մոջաբայի հետ վարվել այն եղանակով, որով նա վարվել է կնոջ սիրեկանի հետ: Նախնական վճիռը կայացվել է Կում քաղաքի դատարանի կողմից:
Ավելի վաղ այսպիսի մի որոշում էր կայացվել 2009 թվականի փետրվարին, երբ իրեն մերժած աղջկա երեսին մի տղա ծծմբաթթու էր լցրել:





























