Մոսկվայի կենտրոնում գտնվող Մանեժնի հրապարակում, ուր շաբաթ օրը հավաքվել են ֆուտբոլային ակումբների երկրպագուները, իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունենում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքի ֆուտբոլային ակումբների երկրպագուները Մոսկվայում դեկտեմբերի 11-ին, ի հիշատակ «Սպարտակի» հանգուցյալ երկրպագու Եգոր Սվիրիդովի, «ռուս մարդկանց ակցիա» անունով երթ են կազմակերպել։
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայի Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք էր ծագել Հյուսիսկովկասցիների եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջեւ։ Ծեծկռտուքին մասնակցել էին 10 հոգի։ Հետաքննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակից կրակել էր մոսկվացի Սվիրիդովի վրա։ Ստացած չորս վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել էր։




























