Մի քանի հարյուր ֆուտբոլային երկրպագուներ հավաքվել են Մոսկվայի Մանեժնի հրապարակում՝ մասնակցելու չարտոնված ցույցին։ Երիտասարդները բացականչել են. «Ռուսներ, առա՜ջ»։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, ցուցարաներից ոմանք կռվի են բռնվել կովկասցիների հետ։
Մեծ թվով ոստիկանններ, այդ թվում՝ ՕՄՕՆ-ականներ, շրջապատել են Մանեժնի հրապարակը։ Ոստիկանությունը փորձել է հանդարտեցնել ցուցարարներին՝ բարձրախոսի օգնությամբ կարգի հրավիրելով նրանց։
Փակ են Կարմիր հրապարակ տանող բոլոր ճանապարհները, դեպքի վայր ոստիկանական ուժերով նոր ավտոբուսներ են ժամանում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայի Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք էր ծագել հյուսիսկովկասցիների եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջեւ։ Ծեծկռտուքին մասնակցել էին 10 հոգի։ Հետաքննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակից կրակել էր մոսկվացի Սվիրիդովի վրա։ Ստացած չորս վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել էր։




























