Դեկտեմբերի 11-ին ասետրինա տեսակի ձկան ապօրինի որսով զբաղվելու մեղադրանքով` Ղազախստանում 9 ադրբեջանցի է ձերբակալվել:

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ղազախստանի գյուղնախարարության կատարած շրջայցերի արդյունքում առգրավվել է ձկնորսական նավ, որի մեջ Ադրբեջանի 9 քաղաքացի է եղել: Նավի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ասետրինա տեսակի ձկներ եւ արգելված ձկնորսական սարքավորումներ: Առգրավված նավը տեղափոխվել է Մանգիստաուսկի շրջանի Քուրիք կոչվող գյուղաքաղաք: