Իրանում շարունակվում են մոլեգնել անտառային հրդեհները: Կրակը կլանել է երկրի հյուսիսային, հյուսիս-արեւելյան եւ արեւմտյան շրջանները, հաղորդում է Իրանի ILNA գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, առավել լայնամասշտաբ հրդեհներ են մոլեգնում Մերիվանի, Գյուլիստանի, Սիմնանի շրջաններում: Հրշեջներին չի հաջողվում իրավիճակը վերահսկողության տակ վերցնել:
Անտառային հրդեհները բռնկվել են նոյեմբերի 18-ին Գյուլիստանի շրջանում ու թեեւ հրդեհների մարման գործին են լծվել 600 մասնագետներ եւ 8 ուղղաթիռներ, կրակը հանգցնել դեռ չի հաջողվում:





























