ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է հանրապետության Մարտակերտի շրջան եւ մասնակցել Հաթերք գյուղում մշակույթի տան բացման արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահն այն համարել է կարեւոր իրադարձություն ոչ միայն գյուղի, այլ նաեւ ամբողջ շրջանի համար:

Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Թրղե գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նրան ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: