Մոսկվայի արվարձանում շարունակվում է ամբողջությամբ այրված շինարարական շուկայի ավերակների մաքրումը: Հրդեհը բռնկվել է շաբաթ գիշերը, որը հնարավոր է եղել մարել միայն առավոտան: Դեպքի վայրում աշխատել է 16 հրշեջ հաշվարկ: Տուժածներ չկան:
Հրդեհը բռնկվել է մետաղական կոնտեյներներում, որտեղ պահվում էին պլաստիկե պատուհաններ եւ լամինատ: Հաշված րոպեների ընթացքում կրակը տարածվել է հարեւան հատվածներում: Սուր հոտով ծուխը տարածվել է ոչ միայն շուկայի տարածքում, այլեւ հարակից շենքերում: Հրդեհի ընդհանուր տարածքը կազմել է մոտ հազար քմ:
Իրավապահ մարմիններում քննարկում են տեղի ունեցածի մի քանի վարկածներ եւ չեն բացառում դիտմամբ հրդեհելու տարբերակը:




























