Դեկտեմբերի 11-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողներից կազմված օպերատիվ խմբի կողմից Իսպանիայի Մադրիդ քաղաքից օդանավով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Գրիգոր Գրիգորյանին, ով 2007 թ. հոկտեմբերի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գրիգոր Գրիգորյանը կալանավորված է:




























