Դեկտեմբերի 11-ին ժամը 20.10-ի սահմաններում Երեւանի Խորենացի փողոցում՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ իրար են բախվել 3 ավտոմեքենա։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են «Մերսեդես» 16 ՍՕ 874, «ՎԱԶ 2106»  62 ԼՍ 033 եւ «ՎԱԶ-2108»  09 ՏՕ 096 համարանիշներով ավտոմեքենաները։

Վթարի արդյունքում տուժածներ եւ վիրավորներ չկան:

Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՀՀ ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։

Այս պահին հետաքննիչները վթարի վայրի տեղազննման փորձաքննություն են կատարում: ՃՈ աշխատակիցները վարորդներին տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի նրանք ենթարկվեն բժշկական փորձաքննության, պարզելու համար, թե արդյոք, ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդները եղե՞լ են ոչ սթափ վիճակում:

«Մերսեդեսը» վարել է 44-ամյա Կարեն Սահակյանը, «ՎԱԶ 2106»-ը՝ 28-ամյա Սուրեն Հակոբյանը, իսկ «ՎԱԶ 2108-ը՝ 28-ամյա Արամ Դուգլարյանը:

Նախնական տեղեկություններով, «Մերսեդեսի» վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

ՀՀ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի