Զանգվածային անկարգություններով են ավարտվել այսօր, դեկտեմբերի 11-ին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ֆուտբոլային ֆանատների չարտոնված հանրահավաքները, որոնք նվիրված էին դեկտեմբերի 6-ին Մոսկվայում հրազենային վնասվածքից մահացած Եգոր Սվիրիդովի հիշատակին: Նա Մոսկվայի Սպարտակի երկրպագու էր:
Մոսկվայում մոտ երեք հազար ֆանատներ ճեղքել են ոստիկանական շղթան: Անկարգությունները սկսվել են, երբ ցույցի մասնակիցները հարձակվել են ոչ սլավոնական արտաքինով անցորդների վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հարձակվել են նաեւ ՌԻԱ Նովոստիի հեռուստաօպերատոր Ռուստամ Բուզանովի վրա: Մոսկվայում 19 մարդ հոսպիտալացվել է:
Սանկտ Պետերբուրգում եւս ֆուտբոլային ֆանատները ցույցի ժամանակ հարձակվել են սլավոնական արտաքին չունեցող անցորդների եւ վարորդների ավտոմեքենաների վրա:





























