«Դարի ֆինանսական բուրգի» ստեղծող Բեռնարդ Մեդոֆի որդուն՝ Մարկին մեռած են գտել դեկտեմբերի 11-ին՝ Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է AP-ն՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրին:

Նախնական տվյալներով, տեղի ունեցածն սպանություն է: Մարկ Մեդոֆին գտել են կախված Մանհեթենի բնակարանում: Հարազատները տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել են դեկտեմբերի 11-ին, տեղի ժամանակով 07:30-ին:

Հայտնի է, որ Մարկ Մեդոֆն ու նրա եղբայր Էնդրյուն առնչություն ունեն ինչ-որ հետաքննությանը, սակայն դրա մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Եղբայրների նկատմամաբ մեղադրանք չի առաջադրվել:

Nasdaq ֆոնդային բորսայի հիմնադիր եւ նախկին ղեկավար Բեռնարդ Մեդոֆը, ով վերջին 20 տարում իր ստեղծած ֆինանսական բուրգի շնորհիվ վաստակել է 64,8 մլրդ դոլար, այս տարի դատապարտվել է 150 տարվա ազատազրկման եւ իր պատճառած վնասի կրկնակի չափով տուգանքի: Մեդոֆը խոստովանել է, որ 20 տարի շարունակ խաբել է ներդրողներին, ոչ մի գործարք չի կատարել, ուղղակի նրանց գումարները փոխանցել է իր բանկային հաշիվներին:
Խաբված ավանդատուների մեջ են եղել ոչ միայն ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիներն ու հայտնի մարդիկ, այլեւ համաշխարհային ճանաչում ունեցող բանկերը, ինչպիսիք են BNP Paribas-ը, HSBC-ն, Credit Agricole-ը, Societe Generale-ը, Natixis-ը, Nomura-ն, Royal Bank of Scotland-ը, UniCredit-ը: