Դեկտեմբերի 11-ին Ստոկհոլմի կենտրոնում երկու պայթյուն է տեղի ունեցել: Մեկ մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել:
Ոստիկանության տվյալներով, ավտոմեքենայի մեջ տեղադրած առաջին ռումբը պայթել է Թագուհու փողոցի մոտ: Քիչ անց երկրորդ պայթյունը որոտացել է նույն փողոցի մյուս ծայրում: Մեկ զոհը եղել է երկրորդ պայթյունի հետեւանքով: Թագուհու փողոցում են գտնվում բազմաթիվ խանութներ եւ շաբաթ օրերին սովորականից բազմամարդ է լինում, հաղորդում է Lenta.ru-ն:
Շվեդական ոստիկանության ենթադրությամբ, զոհվածն ինքն է իրեն պայթեցրել:





























