Անկախություն հռչակելուց հետո առաջին անգամ Կոսովոն ընտրում է խորհրդարան: Ընտրությանը մասնակցում է 29 քաղաքական կուսակցություն: Դրանցից ութը ներկայացնում են սերբական փոքրամասնությունը: Քվեարկությանը կմասնակցի մոտ 1,5 միլիոն ընտրող: Ընթացքին կհետեւի 32 հազար միջազգային դիտորդ:

Քվեարկությունը նշանակվել էր աշնանը, երբ վարչապետ Հաշիմ Թաչիի կառավարությունն անսվտահություն ստացավ: Թաչիի Դեմկուսը համարվում է ֆավորիտ: Կանխատեսվում է, որ Դեմկուսը կստանա ձայների 30 տոկոսը:

2008թ. փետրվարի 17-ին անկախություն հռչակած Կոսովոն ճանաչվել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից: Սակայն Սերբիան Կոսովոյի երկրամասը համարում է իր տարածքը եւ չի ճանաչում անկախությունը: