«Յանդեքս» ընկերությունը գործարկել է «Ալիսա» ձայնային օգնականը, որը ճանաչում է մարդկային խոսքը, հայտնում է Gazeta–ն։

Ընկերությունից հայտնել են, որ ձայնային օգնականը չի սահմանափակվում նախապես տրված պատասխաններով։

«Ալիսան ստեղծվել է մարդկանց առօրյա խնդիրները լուծելու համար։ Նա կարող է համացանցում  տեղեկություն գտնել, հուշել, թե որտեղ կարելի է ընթրել, վաղն ինչ եղանակ է լինելու եւ շատ այլ բաներ»,– ասել են ընկերությունում։

Այն ճանաչում է եւ կարողանում է մշակել կիսատ արտահայտություններն ու հարցերը, հաշվի է առնում ասվածի կոնտեքստը եւ անգամ կարող է իմպրովիզ անել։

«Ալիսան ոչ միայն ձայնային օգնական է։ Նա անհատ է՝ իր բնավորությամբ, ծիծաղելի պատմությունների պաշարով եւ հումորի զգացումով»,– նշել են «Յանդեքսում»։