Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում եւ Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +14+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +14+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +18+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +14+18,

Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+22,

Արարատում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,

Արմավիրում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +8+12, ցերեկը` +23+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +14+18,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +16+20: