Nokia ֆիննական ընկերությունը պլանավորում է ավելի քան 300 աշխատատեղ կրճատել Ֆինլանդիայում եւ աշխարհի այլ երկրներում, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Ֆիննական հեռագրային գրասենյակը։
Կրճատումները կվերաբերեն մոտ 310 աշխատակիցների, հիմնականում՝ Ֆինլանդիայում, ԱՄՆ–ում եւ Մեծ Բրիտանիայում։ Ֆիննական գրասենյակում աշխատանքից կարող է ազատվել 190 մարդ։
Ամբողջ աշխարհում Nokia Technologies–ի աշխատակիցների քանակը կազմում է 1.2 հազար մարդ։ Ավելի վաղ Nokia–ն հայտարարել էր, որ այդպիսով պլանավորում է տարեկան 1.2 մլրդ եվրո տնտեսել։
Ընկերությունից հայտնել են, որ մտադիր են Nokia–ի գործունեությունը կենտրոնացնել առողջ ապրելակերպի տեխնոլոգիաների վրա եւ դադարեցնել վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումները։




























