ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Թեհրան կատարած այցի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Մասուդ Կարբասյանի, ինչպես նաեւ մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ազգարիի հետ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել են հետագա համագործակցության հեռանկարները: Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել գործակցությունը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության եւ ուղեւորաշրջանառության ծավալների մեծացման, սահմանահատումների գործընթացի պարզեցման, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման  ուղղությամբ: