Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իրան՝ այնտեղ կայանալիք եռակողմ հանդիպման մասնակցության համար,  մշակվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի  նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սկզբունքորեն նախատեսվում է: Եռակողմ հանդիպում՝ Ռուսաստան, Իրան, Ադրբեջան», - ասել է Ուշակովը` պատասխանելով համապատասխան հարցին: Ըստ նրա՝ հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ: