Windows 10-ի անվտանգության համար վերջերս դուրս եկած թարմացումը հանգեցնում է մահվան կապույտ էկրանի (Blue Screen of Death - BSoD): Այն նախատեսված էր 62 թերությունների ուղղման համար, հաղորդում է Wccftech-ը:

KB4041676 թարմացման դուրս գալուց  հետո օգտատերերը սկսել են  բողոքել համակարգի շարունակական վերաբեռնումից եւ BSoD-ի առաջացումից։ Այսպիսով, համակարգիչները պարզապես հայտնվում են անսպառ վերաբեռնման մեջ: Ընդ որում, այս թարմացումը բազմաթիվ համակարգիչների մեջ է տեղադրվել  ավտոմատ կերպով:

Microsoft-ում հայտնել են, որ արդեն ուղղեն են խնդիրը` նշելով, որ օգտատերերը վնաս չեն կրել Windows-ի թարմացումներից: Բացի այդ, ընկերության ներկայացուցչի խոսքով, այն ազդել է միայն կորպորատիվ օգտատերերի վրա: