Հայաստանի տրանսպորտային ցանցի նախագիծը կքննարկվի 2018 թվականի առաջին եռամսյակում։ Հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանի կառավարության նիստի ժամանակ, այս մասին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դիմելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին՝ նա նշել է, որ պետք չէ ուշացնել ծրագիրը։ «Փորձնական նախագծի տվյալներով կդիտարկենք ընդհանուր ցանցը։ Այստեղ դժվար ոչինչ չկա»,-ասել է Կարապետյանը։

Նշենք, որ Կառավարությունը նախատեսում է միավորել տրանսպորտային ցանցը շրջաններում եւ անգամ ամբողջ հանրապետությունում՝ հանձնելով այն մեկ կամ մի քանի օպերատորների։ Նրանք կկարողանան ոչ մեծ գյուղերի կորուստները ծածկել մեծ միջքաղաքային գծերի եկամուտներով։