«Կասպերսկու լաբորատորիան» Ինտերպոլի հետ նոր համաձայնագրի շրջանակներում նորագույն կիբերսպառնալիքների մասին Ինտերպոլին տվյալներ կտրամադրի, հաղորդում է Ռիա Նովոստին:

Հանդիպման ժամանակ կողմերը երկարաձգել եւ ընդլայնել են համատեղ աշխատանքի մասին համաձայնագիրը:  Համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով, գիտելիքներով եւ փորձով հետաքննել եւ կանխել կիբերհանցագործությունները:

«Մասնավորապես,  Կասպերսկու լաբորատորիան  Ինտերպոլի հետ նոր համաձայնագրի շրջանակներում նորագույն կիբերսպառնալիքների մասին Ինտերպոլին տվյալներ կտրամադրի: Այս տեղեկատվությունը կօգնի կիբերհանցագործության փորձագետներին արագ եւ արդյունավետ ամբողջ աշխարհում  համակարգչային միջադեպերը բացահայտել   եւ ճնշել կիբերհանցագործների գործունեությունը», - ասվում է հաղորդագության մեջ: