Չինաստանում ընտանիքների հայրերը ծեծկռտուք են սարքել խաղալիքի համար, որի շուրջ վիճում էին նրանց երեխաները, հայտնում է Daily Mail–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Շենչժեն քաղաքում։ Կադրերում երեւում է, թե ինչպես են խաղահրապարակում տղամարդիկ կռվում։ Քաշքշուկի պատճառը խաղալիքն է եղել, որի տիրոջը փորձում էին նրանք պարզել։

Որոշ ժամանակ անց առեւտրի կենտրոնի պահակները կարողացել են բաժանել տղամարդկանց։