Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր Facebook-ի էջում հրապարակել է 2016-ի ապրիլին խոցված ադրբեջանական ուղղաթիռի բեկորների լուսանկարները։

«Ամեն անգամ սահմանագծի այս ուղղությամբ գնալիս 2016 թվականի ապրիլին ճեղքման փորձ կատարած եւ անմիջապես խոցված ադրբեջանական ուղղաթիռի այս աղբակույտն է աչքովս ընկնում:

Այս պատկերը մեզ մի տեսակ զգոնության, Ադրբեջանին էլ սթափության ուղերձներ է փոխանցում»,-գրել է նա: