Բեռլինում շարունակում են համարել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարեւոր գործիք է Իսլամական Հանրապետության միջուկային զինման կանխարգելման համար։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դաշնային հանրապետության դիրքորոշումը կայանում է նրանում, որ համաձայնությունը կարեւոր գործիք է Իրանի միջուկային զինումը կանխելու համար, այդ պատճառով մենք հետագայում էլ հանդես կգանք դրա ամբողջական իրականացման կողմից»,-ասել է Զայբերտը։
Նրա գործընկեր Մարիա Ադեբարը Գերմանիայի ԱԳՆ-ից, հավելել է, որ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հինգշաբթի հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի նախագահ Ռեքս Թիլերսոնի հետ Իրանի հետ համաձայնության վերաբերյալ եւ ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշումը։ Ադեբարի խոսքով՝ նախարարները վերջին շաբաթների ընթացքում բավականին սերտ կապի մեջ են գտնվում այդ հարցի հետ կապված։




























