Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը կներկայացնի Իրանին հակազդելու ավելի խիստ ռազմավարություն։ Ռազմավարությունն ուղղված է լինելու այն բանի իրագործման ուժեղացմանը,  ինչը Թրամփը ատոմային համաձայնագրի թերություն է համարում և Իսլամական հեղափոխության  պահապան կորպուսը ֆինանսավորումից զրկելուն։

«Աշխարհի համար ժամանակն է եկել միանալ մեզ և Իրան կառավարությունից պահանջել հրաժարվել մահվան ու կործանման իր ձգտումից», - ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, որում շարադրված են համաձայնագրի առանցքային տարրերը։

Նոր ռազմավարությունը 3 առանցքային կետ է պարունակելու՝  միջուկային համաձայնագրի ամրապնդում, որը կբարդացնի Իրանի համար միջուկային զենքի մշակումը, նրա բալիստիկ հրթիռների ծրագրի հարցը և հակազդեցությունը Իրանի գործողություններին, որոնք, Վաշինգթոնի կարծիքով, նպաստում են Մերձավոր Արևելքում անկայունությանը։

Թրամփը համարում է, որ համաձայնագիրը վերջնական արդյունքում թույլ կտա Իրանին միջուկային զենք մշակել, և ուզում է խստացնել ԱՄՆ քաղաքականությունը, որպեսզի կանխի այդ հնարավորությունը։