«Հյուսիս-հարավ» մայրուղային գազատարը (Ռուսաստանից Հայաստան) ադրբեջանական SOCAR պետական ընկերությանը վաճառելու հարցում Վրաստանի կառավարության դիրքորոշումը դեռ չի ձեւավորվել: Այդ մասին դեկտեմբերի 13-ին կայացած ասուլիսում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
«SOCAR-ն Վրաստանում բավական մեծ եւ հաջող նախագծեր է իրականացնում: Մայրուղային գազատարի մասին որոշումը կայացվելու է՝ ելնելով երկու պետությունների շահերից»,- ասել է Կալանդաձեն:
Գազատարը գնելու ցանկության մասին պաշտոնապես հայտարարել էր SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուալլաեւը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այս տարվա հունիսին գազատարը հանվել էր սեփականաշնորհմանը ոչ ենթակա օբյեկտների ցանկից:





























