Վրաստանի խորհրդարանը շրջանցել է սահմանադրական փոփոխությունների վրա դրված նախագահի վետոն, հայտնում է Interpressnews–ը։

Ի սկզբանե քվեարկության էր դրվել նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը խորհրդարանում մերժվել էր։ Դրանից հետո քվեարկության էր դրվել սահմանադրական փոփոխությունների նախնական խմբագրությունը, որն ընդունվել էր ձայների մեծամասնությամբ։

Քվեարկության էր դրվել  նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության սահմանադրության նախագիծը, որի շուրջ մեծամասնությունը հաղթահարել էր նախագահի վետոն եւ ընդունել նախնական տարբերակը։

Նախագահի վետոն խորհրդարանում քննարկվել է 5 ժամ։