Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքն այցելել է Օքսֆորդի համալսարան՝ ուսանողների ստարտափների համար The Foundry գոտու բացմանը մասնակցելու համար։ Apple-ի ղեկավարի ելույթի ժամանակ համացանցի օգտատերերը նկատել են, որ նրա տաբատի գրպանում երեւում է iPhone X , որի վաճառքը դեռ չի սկսվել, հայտնում է Lenta-ն։
Միջոցառման շրջանակում Քուքը պատմել է, թե ինչպես է սկսել իր կարիերան ու այն բարդությունների մասին, որոնց բախվել է աշխատանք որոնելու ժամանակ։ Նա նաեւ հիշել է, որ 1998-ին, երբ նա հայտնվել է Apple-ում, Սթիվ Ջոբսը «աշխատանքից հեռացրել է բոլոր նրանց, ովքեր այն ժամանակ նրա համար էին աշխատում»։ Միայն դրանից հետո է Քուքը հասկացել, որ իր կյանքը կարգավորվել է։
Когда ты ненавязчиво светишь свой новый iPhone. pic.twitter.com/2h7LIACnJf
— Wylsacom (@wylsacom) 12 октября 2017 г.




























