Մասնագետներն առաջին անգամ են հայտնաբերել Android-ի հիմքով բջջային սարքերի համար գաղտնագրող ԾԱ, որն արգելափակում է էկրանն ու փրկագին պահանջում։ Այս մասին ասվում է ESET ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta-ն։

 DoubleLocker կոչվող վնասակար ԾԱ-ն աշխատում է այն վիրուսի հիմքով, որը գողանում էր իր զոհերի բանկային տվյալները։ Այդուհանդերձ, նոր վնասակար ԾԱ-ը չի հետաքրքրվում սարքի վրա պարունակվող ֆինանսական տեղեկություններում , այլ գաղտնագրում է տվյալները ու կարող է փոխել սմարթֆոնի կամ պլանշետի PIN կոդը։

Վնասակար ծրագրային ապահովման տարածվում է որպես Adobe Flash Player թարմացում կամ ակտիվացում կեղծ կայքերում։ Հայտնվելով սարքերի վրա՝ DoubleLocker-ը ստանում է անհրաժեշտ թույլտվությունը՝ Google Play Service կեղծ ծառայության միացնելու պատրվակով։

 «Ամեն անգամ, երբ օգտատերը միացնում է «Տուն» կոճակը, դրամաշորթն ակտիվանում է ու արգելափակում պլանշետի կամ սմարթֆոնի էկրանը»,- պատմել է վնասակար ԾԱ նոր տեսակը հայտնաբերած ընկերության ներկայացուցիչը։

Էկրանը արգելաբացելու համար չարագործները պահանջում են 0․0130 բիթքոին, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել բոլոր տվյալները։