ԱՄՆ-ն ահաբեկչության ֆինանսավորումն արգելափակելու նպատակով Իրանի ռեժիմի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` հայտարարելով Իրանի նկատմամբ իր վարչակազմի նոր ռազմավարության մասին:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դադարեցնենք ռեժիմի ուղին դեպի միջուկային զենքը»,-ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը պետք է նպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Մինչ ԱՄՆ-ն հավատարիմ է այդ պարտավորությանը, Իրանի ռեժիմը շարունակում է ահաբեկչության ֆինանսավորումը:

Նա նաեւ ավելացրել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո «վտանգավոր ագրեսիան միայն սրվել է»: