ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ուրբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), ինչպես նաեւ երեք իրանական եւ մեկ չինական ընկերություններին ներառել է Հատուկ կատեգորիաների անձանց եւ արգելված անձանց ցուցակում, որոնք Վաշինգտոնի կարծիքով աջակցում են ահաբեկչությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ցուցակում ներառված իրանական ընկերություններն են՝ Fanamoj Company-ն, Rastafann Ertebat Engineering Company-ն, Shahid Alamolhoda Industries-ը եւ չինական Wuhan Sanjiang Import and Export-ը:
Ավելի վաղ Թեհրանում հայտարարել էին, որ եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարի ահաբեկչական կազմակերպություն, իրանական կողմը բոլոր հնարավոր պատասխան միջոցները կձեռնարկի:




























