Որեւէ երկրի ղեկավար չի կարող ինքնուրույն չեղյալ համարել միջազգային կարեւորագույն գործարք, որն ունի ՄԱԿ աջակցությունը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը:
«Սա միջազգային բազմակողմ գործարք է, որը վավերացրել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Սա ՄԱԿ փաստաթուղթ է: Արդյոք կարող է մեկ նախագահը միակողմանիորեն վերացնել այս կարեւոր միջազգային գործարքը: Ակնհայտ է, որ նա տեղյակ չէ գործերին», - ասել է Ռոհանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով«Press TV» հեռուստաալիքին:




























