Politico ամսագիրը պարզել է, թե ով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ տվել չընդունել, որ Իրանը միջուկային ծրագրի իր պարտավորություններին հետեւում է:

Աղբյուրի տվյալներով՝ դա ՄԱԿ-ում  ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլն է:

Չնայած ԱՄԷԳ-ի, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի հակառակ կարծիքին՝ Թրամփը նախընտրել է հետեւլ Նիկի Հեյլի խորհրդին, թեեւ Իրանին մեղադրելու ծանրակշիռ փաստարկներ  չեն եղել:

Ամսագիրը նշում է, որ Հեյլն իր դիրքերն է ամրապնդում եւ Թիլերսոնի պոտենցիալ փոխարինող է համարվում: