ԱՄՆ նախկին պետքարտուղարը հապճեպ է անվանել Թրամփի՝  միջուկային ծրագրով  Իրանի հանդեպ գործողությունների վերաբերյալ հայտարարությունը:

 «Թրամփի այս որոշումը վտանգավոր է, այն միջազգային ճգնաժամ է ստեղծում: Այն ազգային անվտանգության ոլորտում վտանգում է ԱՄՆ եւ մերձավոր դաշնակիցների շահերը», - Twitter- ի իր միկրոբլոգում գրել է Քերրին:

Նա նշել է, որ որոշում, կայացրած հօգուտ էգոյի եւ գաղափարախոսության, փաստերի շտապողական  մերժում է:

 ԱՄՆ նախկին պետքարտուղարը, ով մասնակցել է Իրանին ատոմի հարցով միջազգային գործարքի աշխատանքերին, ասել,  որ չի հասկանում, թե ինչու Թրամփը չի կարող ընդունել Թեհրանի հավատարմությունը միջուկային ծրագրին, իսկ ԱՄԷԳ-ը, ԱՄՆ դաշնակիցները եւ վարչակաազմի անդամները, ասում են, որ դա ճիշտ է:

 «Սակայն, ինչ պատճառներ էլ որ լինեն, իրականությունն այն է, որ պայմանագրի կայունությունը խախտելով, նախագահը թուլացնում է մեր դիրքորոշումը, մեզանից դաշնակիցներին հեռացնում է, ուժեղացնում է Իրանի պահպանողականների դիրքերը, խոչընդոտում է ԿԺԴՀ-ի որոշմանը եւ մեզ մոտեցնում է ռազմական հակամարտությանը», - ասել է Քերրին: