«Բայկոնուր» տիեզերակայանից հոկտեմբերի 14-ին տրվել է «ՊրոգրեսՄՑ-07»-ի մեկնարկը:

«Ինտերֆաքսը»-ը հաղորդում է, որ «Սոյուզ-2,1ա» հրթիռ կրիչը  «ՊրոգրեսՄՑ-07» տրանսպորտային բեռնատար նավով արձակվել է տեղական ժամանակով 11:46-ին:

«ՊրոգրեսՄՑ-07» տրանսպորտային նավի մերձեցումը Միջազգային տիեզերակայանին եւ հանգրվանումը «Զվեզդա» ծառայողական մոդուլի ծայրակից հանգույցին նախատեսվում է երկու օրից, այն կացկացվի ավտոմատ ռեժիմով:

Նավը պետք է Միջազգային տիեզերակայան 2 տոննայից ավել բեռ տեղափոխի, որոնց թվում են վառելիք, օդ,  կայանի աշխատանքն ապահովող սարքեր, կապոցներ եւ անձակազմի անդամների կենսագործուենության համար անհարժեշտ միջոցներ: