Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ընկած Գարեջու շրջանը Ադրբեջանը Վրաստանին կվերադարձնի միմիայն դրա դիմաց այլ տարածք ստանալու գնով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Նրա խոսքով վրաց-ադրբեջանական խնդիրը կլուծվի միմիայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ վերջնականապես կլուծվի սահմանի ճշգրիտ բաժանման խնդիրը:

Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընկած տարածքներն են Դավիթ Գարեջին եւ Էրիսիմեդի գյուղը:

Վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն չի բացառում, որ Վրաստանի կառավարությունը Ադրբեջանին կզիջի Էրիսիմեդի գյուղը` Դավիթ Գարեջու փոխարեն:

Արեշիձեն հայտարարել է, որ Վրաստանը նման խնդիր ունի նաեւ Մառնեուլի շրջանի հետ, որի հարավային կողմի մի մասը սահմանակից է Հայաստանին: