Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Մաթեւոսյանին ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին, դադարեցնելով նրա` ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր են նշանակվել`
Կարեն Ավետիսյանը` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Արա Բաբայանը` դադարեցնելով նրա` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Աղասի Դարբինյանը` դադարեցնելով նրա` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Արման Թովմասյանը` դադարեցնելով նրա` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:




























