Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին:

Նրա պարտականությունները կատարելու է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է IRNA գործակալությունը:

Սալեհին զբաղեցնում է նաեւ Իսլամական հանրապետության փոխնախագահի պաշտոնը:

Մոթաքին ղեկավարում էր արտաքին քաղաքական գերատեսչությունը գրեթե յոթ տարի: Պաշտոնանկության պատճառների մասին չի նշվում: