Իրանի ժողովուրդն աջակցում է նրանց, ովքեր պաշտպանում են մեզ եւ տարածաշրջանը ագրեսիայից եւ ահաբեկչությունից։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։

«Այսօր իրանցիները՝ տղաներ, աղջիկներ, տղամարդիկ եւ կանայք, բոլորն Իսլամական հեղափոխության պահապան կորպուս են։ Մենք պաշտպանում ենք նրանց, ովքեր պաշտպանում են մեզ եւ տարածաշրջանն ագրեսիայից եւ ահաբեկչությունից»,- գրել է Զարիֆը։

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ուրբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), ինչպես նաեւ երեք իրանական եւ մեկ չինական ընկերություններին ներառել է Հատուկ կատեգորիաների անձանց եւ արգելված անձանց ցուցակում, որոնք Վաշինգտոնի կարծիքով աջակցում են ահաբեկչությանը։