Թուրք եւ ֆրանսիացի ռեժիսորներն սկսել են նախապատրաստվել հայազգի աղջկա եւ թուրք զինվորականի սիրո պատմությունը ներկայացնող ֆիլմի նկարահանմանը։
Թուրքական Pressturk-ի փոխանցմամբ՝ ֆիլմի դերերը կմարմնավորեն թուրքական արմատներով ֆրանսիացի դերասան Էրիկ Քեմ Ջուդ Լոուն եւ ֆրանսիացի երաժիշտ, մոդել Վանեսսա Պարադին:
Նկարահանումները տեղի են ունենալու Թուրքիայի Վան, Էրզինջան նահանգներում եւ Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Sword and Ney ֆիլմում կարեւորվելու է հայ-թուրքական բարեկամության գաղափարը։ Ֆիլմը պատմում է հայազգի Արփիի եւ թուրք զինվորական Քերեմի սիրո պատմությունը, որը լի է խոչընդոտներով եւ դժվարություններով։



























