Իրանը փակել է Իրաքյան Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Mayadin հեռուստաալիքը։

Թեհրանի պաշտոնական հաստատումը դեռ չի ստացվել։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետությունը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ՝ ի պատասխան անցկացված հանրաքվեի, որը ինքնավարությունում կայացել է եպտեմբերի 25-ին։