Ավստրալական ձկնորսները անօդաչուի օգնությամբ նկարել են իրենց նավակի վրա մեծ սպիտակ շնաձկան հարձակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Metro-ն։

Ձկնորսները պատմել են, թե խեցգետիններ էին բռնում, երբ նկատել են, որ թակարդներից մեկը շարժվել է։ Պարզվել է, որ նրանց որսը ցանկանում է խլել մեծ սպիտակ շնաձուկ։

Տեսանյութում երեւում է, որ հինգմետրանոց գիշատիչը պտտվում է նավակի շուրջ, ապա հարձակման անցնում։ Շնաձուկը հարձակվել է շարժիչի եւ GPS սարքավորումների վրա։

«Սովորաբար դրանք գլուխը հանում են ջրից եւ հեռանում, բայց այս մեկը շատ էր ուզում վերադառնալ եւ ստանալ իր ավարը»«- հիշում է ձկնորսներից մեկը։

Մյուս ձկնորսի խոսքով, դա ամենաչար շնաձուկն էր, որ երբեւէ տեսել է։