Քալիֆորնիայում մոլեգնող հրդեհները նահանգի պատմության ընթացքում ամենախոշորն են։ Ոչնչացվել են տասնյակ անտառներ, խաղողաի այգիներ եւ շինություններ։
Հրշեջները չեն հասցնում մարել դրանք, ուժգին քամին տապի պայմաններում բոցը տարածում է ահռելի մղոններ։
NASA-ի «Ակվա» արբանյակը լուսանկարել է Քալիֆորնիայի հյուսիսը։ Լուսանկարն արվել է միջին հեռահարության MODIS սպեկտրոռադիոմետրի օգնությամբ։ Ակտիվորեն այրվող գոտիները նշված են կարմիր գույնով։ Ամեն վառ կետը այն հատվածն է, որտեղ ջերմային դետեկտոները արձանագրել են չափազանց բարձր ջերմաստիճան։











