Իրանն ապակայունացնում է Մերձավոր Արեւելքում իրավիճակը՝ պաշտպանելով Սիրիայում եւ Եմենում ծայրահեղական խմբավորումներին։ Այս մասին BIDEC-2017 զենքի ցուցահանդեսի բացմանը լրագրողներին ասել է Բահրեյնի ռազմավարական, միջազգային եւ էներգետիկ հետազոտությունների կենտրոնի ղեկավար շեյխ Աբդուլլահ բեն Ահմեդ Ալ Խալիֆան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ՝ լինեն դրանք այնպիսի թեժ կետեր, ինչպես Եմենը, թե Սիրիան։ Բահրեյնը նույնպես բազմիցս տուժել է՝ լինելով այն պետության հարեւանը, որը հովանավորում է ահաբեկիչներին, որոնք սասանում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Ալ Խալիֆան։




























