Դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը միաժամանակ չորս բողոքի գործողություն/ցույց է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին կմասնակցեն եւ ելույթներ կունենան ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի  ներկայացուցիչները: Ելույթներում անդրադարձ կլինի նաեւ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, դատաիրավական ոլորտում ստեղծված ծանր դրությանը: