Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի հեռախոսազրույցում պայմանավորվել են քննարկել Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:

«Նրանք պայմանավորվել են դա քննարկել հաջորդ շաբաթ Բրյուսելում՝ Եվրախորհրդում»,- ասել է նա՝ հավելելով, որ կողմերն իրենց հավատարմությունն են հայտնել գործարքի նկատմամբ:

«Նրանք համաձայնել են նաեւ, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցությունը շարունակի, որպեսզի սահմանափակի տարածաշրջանում ապակայունացմանը միտված Իրանի գործողությունները»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիը:

Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաեւ Brexit-ի հարցում հետագա կառուցողական առաջընթացի անհրաժեշտությունը: