ԱՄՆ-ը գործընկերների հետ աշխատելու է Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի ուղղությամբ։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թիլերսոնը նկատել է, թե «ԱՄՆ-ը շահագրգռված է համաձայնագրի առաջմղմամբ, տեսչությունների իրականացմամբ»։

Նա հավելել է,թ ե Իրանի կողմից համաձայնագրի մի շարք տեխնիկական խախտումներ կան, մասնավորապես, ծանր ջրի, նաեւ ցենտրիֆուգների պաշարների ծավալների հարցում։

Նաեւ Թիլերսոնն ընդգծել է, թե Իրանը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում՝ աջակցելով ՀԱՄԱՍ, «Հըզբոլլահ» խմբավորմանը, Եմենի գրոհայիններին։