Հայաստանի փրկարար ծառայությունը հայտնում է ռումբի կեղծ ահազանգի մասին:

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.55-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի թիվ 2 առողջարանի  2-րդ մասնաշեքի նկուղում պայթուցիկ է տեղադրված:

ԱԱԾ, ոստիկանության եւ հրշեջ փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել: